Հասարակական զարգացումների օրինաչափությունները


Մարդկության վերջին կործանումից հետո երկրի վրա առաջացան երեք ռասաներ՝ Քամեթիտներ, Սեմիթիտներ և Հաբեթիտներ։ Ամերիկայի հնդկացիները և ավստրալիայի բնիկները Քամեթիտներ են, իսկ Աֆրիկայի սևամորթները Սեմիթիտներ։
Ի սկզբանե մեկ ազգ, մեկ մարդկություն գաղափարը կենսունակ է, և մարդիք սկսում են կառուցել Մեծ Բաբելոնը, աշտարակը նպատակ ուներ հասնել աստծուն: Այսինքն միասնական, առանց պատերազմների և հակասությունների մարդկային հասարակությունը ընդունակ է հասնել առավելագույնին և աստված ոչ մի փաստարկ չգտնելով զբաղվում է խառնակությամբ, խառնում է բոլորի լեզուները:
Նպատակը մեկն է, ամեն գնով պահպանել հետադիմական թերզարգացած վիճակը:
Կանգնեցնել կամ դանդաղեցնել մարդկային հասարակության իմացության զարգացման գործընթացը:
Առկա տեղեկատվական շրջանակներում հիմնական և որոշիչ մի հարց մնում է անպատասխան։ Աստված բարի է, թէ չար։ Ըստ աստվածաշնչի մարտկությանը խառնակել, իրար նկատմամբ թշնամացրել է ոչ թէ սատանան, այլ աստվածը։ Այս կարգի մտածողությունը, միայն մեզ հասած փաստերի վերլուծությունն ամեն ինչ խառնում է և անպատասխան է թողնում հոգևոր արժեքների գնահատականը։ Կա միայն 1 չափորշիչ, որն ամեն ինչ իր տեղն է դնում, դա նպատակն է։ Փաստացի աստված պայքարում է իր իշխանության հարատևման համար՝  կանգ չառնելով մեթոդների և միջոցների առաջ, արդարությունը համարելով կեղծ կատեգորիա, բարին նույն կարգի զենք է նպատակին հասնելու համար, ինչպես չարը։ Նույն սկզբունքներով է առաջնորդվում նաև սատանան, որի նպատակն է իշխանության զավթումը։ Նպատակն արդարացնում է միջոցները և բոլոր միջոցները կարող են կիրառվել առանց խտրականության ։
Այս սկզբունքով են առաջնորդվում բոլոր ձեղերը, ազգերը, պետությունները։ Իշխանություն անձեռնմխելի է տրված աստծու կողմից, իսկ իշխանության դեմ ցանկացած ոտնձգություն անկախ նպատակից համարվում է իշխող կարգի դեմ ոտնձգություն, իշխանության կատարած բոլոր անօրենությունները, մարդատյաց պահվածքը նույնիսկ յուրայինների նկատմամբ համարվում է ճիշտ և արդար, իսկ իրենց շահի պաշտպանության համար ցանկացած գործողություն համարվում է թշնամություն, դավաճանություն և տեռորիզմ։
Տեռորիզմը՝ գերհզոր իշխող համակարգի դեմ կատարվող գործողություն է, որի ոչնչացման չեզոքացման կամ պատասխանի մեթոդներ համակարգը չունի։
Որակավորումը տրվում է անճարությունից։
Հիմարություն է  նպատակին հասնելու համար չկիրառել մի միջոց, որի պատասխանը թշնամին չի կարող տալ, պատերազմի այս մեթոդն արդի դարաշրջանում արդարացվում է և ուժային պայքարի լավագույն միջոցներից է, չի բացառվում, որ ապագայում հակազդեցությունն հայտնաբերվի և այդ ժամանակ մտածվի և ստեղծվի նոր անվիճելի ուժային պայքարի մեթոդներ։
Փաստացի արդարությունը և անարդարությունը, չարը և բարին կեզծ և հարաբերական կատեգորիաներ են։
Չարը սուվերենի դեմ կատարված գործողությունն է, որը վնասում է նրա շահերին։
Բարին սուվերենի կողմից կատարվող գործողությունն է՝ հանուն, ի օգուտ, իր շահերի։
Գողությունը գողացողի համար բարի է, իսկ տուժողի համար չար, սպանությունը սպանողի համար բարի է, իսկ սպանվողի համար չար, Ցեղասպանությունը ցաղասպանողի համար շատ էլ լավ բարի է, իսկ ցեղասպանվողի համար չար։
Բոլոր բարի և չար գործողությունները կատարվում են հանու սուվերեն շահի կամ ի վնաս սուվերեն շահի, բոլոր խախտումներն այս սկզբունքից կատարվում են աննոռմալ վիճակում կամ այսպես կոչված թվացյալ ինքնապաշտպանության վիճակում։ Այս թվացյալ չար գործողությունները նույնպես կապված են շահի հետ։
Արդարությունը կատարված գործողության համաչափ պատասխանն է։
Անարդարությունը կատարված գործողության պատասխանի  համարժեքության սահմանների անցումն է կամ պատասխան տալու հնարավորության բացակայությունը։
Անարդար է, երբ գողը վերադարձնում է գողունը, վերականգնում է կատարած գործողության հետ կապված վնասները և այդ ամենից հետո զրկվում է ազատությունից որոշակի ժամանակով։ Արդարության վերականգման համարժեքության խախտումը հանգեցնում է  անարդարության և հաճախ կարող է առաջացնել պատասխան արդարության պահանջ, առաջանում է հավերժական հակասություն և սուվերենը դեգրադացվում է սկսում է հավերժական պայքար մղել արդարության համար կամ կործանվում է կամ  համակերպվում իր անարդար վիճակին։
Անարդար է, երբ արդարության վերականգման գործում  շահառուն հանդես է գալիս 3–րդ կողմը, մարդասպանին գնդակահարում է պետությունը, իսկ հարազատները մնում են առանց փոխհատուցման։ Անարդար է նաև դրամական փոխհատուցումը, սակայն դա տուժող կողմի իրավունքն է, տուժողը նաև պետք է ունենա  արդարությունը բնեղենով վերականգնելու իրավունք։
Պետության առաջացումը։
Ցանկացած մարդկանց խմբի  համագործակցություն, միավորում, այդ թվում նաև կրոնական նպատակ ունի դառնալ բացառձակ իշխանություն իր ազդեցության ոլորտում, այսինքն որոշակի պայմաններում և իրավիճակներում վերածվել բացարձակ իշխանության։ Ակնհայտ է, որ անհատը որպես սկզբմունք չի կարողանում պաշտպանել իր շահերը՝ արդարությունը, այդ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում միավորվել որևէ խմբի մեջ, որպեզի կարողանա իրացնել իր իրավունքը։ Խմբերի ձևավորման հիմքերը կարող են լինել տարբեր, ազգակցական, մասնագիտական, կրոնական և այլ, սակայն նպատակը մնում է մեկը, պաշտպանել յուրաքանչյուր անհատի շահերը։
Նախնական շրջանում քարանձավում կազմված տոհմային միավորումներն ամբողջությամբ կատարել են իրենց  գործառույթները, եղել է տեղային արդարություն, պաշտպանվել է յուրաքանչյուրի շահերը, իսկ առաջնորդներն ավելի շուտ տուժվել են իրենք, քան թույլ են տվել որևէ մեկի շահերի ոտնահարում։
Հազարավոր տարիներ համայնքային միավորման գոյությունն արդարացվել է և եղել է միակ  գործող համակարգը, ներհամայնքային կյանքում եղել է  բացարձակ հավասարություն, իսկ արտահամայնքային կյանքում բացարձակ թշնամություն։
Հազարավոր տարիներ մարդկությունն ապրել է ձևավորված հավասրակշռված միջավայրում բնության մեջ և բնության հետ, փոխադարձ հարգանքի միջավայրում։ Նման վարքագիծ յուրահատուկ է նաև կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչների, Ձմռան գալուն պես գայլերը կազմում են միավորվում են բնության պայմաններին դիմակայելու համար։
Համայնատիրական կարգի կործանումը կատարվել է հանկարծակի հզոր անհատի անմիջական մասնակցությամբ, միջնորդությամբ և առաջնորդությամբ։ Առաջնորդը որպես կանոն պետք է լինի ճնշված, տուժված միջցեղային պայքարի արդյունքում, թույլ տոհմի կամ ցեղի ներկայացուցիչ։ Առաջնորդն օգտագործելով միջտոհմային, միջցեղային հակասությունները, ճարպկորեն օգտագործելով կրոնական և էթնիկ գործոնները և հիմնականում շահը, տալով թշնամիներին թալանելու իրավունք սկսում է հավաքել ցեղերին իր ենթակայության տակ, տեսնելով միավորման առավելությունները՝ ցեղերն սկսվում են միավորվել սնդիկի նման, արքունիքը ձևավորվում է նախաձեռնող ցեղի կողմից, առաջնորդի նախաձեռնությամբ, սակայն դրական փոփոխությունները զգում են ամբողջ էթնիկ համակարգը, վերանում են սահմանները։ Ծնվող պետությունը մեր իմացած ժամանակակից պետական համակարգերից չէ, ովքեր ի վիճակի են զենք վերցնել դառնում են զինվորներ, տնտեսության դոմինանտ ճյուղը դառնում է թալանը։ Ձևավորվում է ընդհանուր շահ, որի դրական՝ օգտակար արդյունքները զգում է յուրաքանչյուր ընտանիք և անհատ։ Միավորված էթնոսը վերածվում է անհաղթահարելի ուժի, իսկ առաջնորդը աստված՝ բառի իսկական իմաստով, սկսվում է աշխարհի նվաճման գործընթացը։ Կայսրությունն  ընդարձակվելով չի կարողանում կառավարվել մեկ կենտրոնից և սկսվում է բաժանվել տեղական կառավարիչների՝ առաջնորդների միջև, աստիճանաբար հսկայական բանակի ուժերը ջլատվում են, այսինքն կիսվում են չնայած  քանի դեռ կենդանի է մեծ առաջնորդը մարդ աստծո՝ առաջնոդի,  կամքը կատարվում է անվերապահորեն։
Պետության ծնունդն աղետ է։ Մարդկությանը հայտնի են կենդանիների վարքագծի նմանօրինակ դրսևորումներ, երաշտների ժամանակ ճռիկների հարձակումները, որոնք սև ամպի նման ոչնչացնում են ամեն բուսականը կամ առնետների հարձակումները սովի  և պատերազմի պայմաններում։ Կենդանիների նման վարքագիծը միանգամայն արդարացի համարվում է աղետ, իսկ մարդկությանը նորի և առաջադիմականի ծնունդ, ինչու։
Նոր առաջացած էթնիկ միությունն աղետ է մնացած բոլորի համար։ Ամենակարող կայսրությունը ոչնչացնում է բոլոր մնացածներին, որոնք տարբերվում են իրենցից։ Թալանող և սպանող բանակի առաջ չի կարողանում կանգնել ոչ մեկը, բոլոր հզորները և քաղաքակրթվածները ավերվում և ջնձվում են երկրի երեսից։ Շարժումը նման է որպես մասայական ոչնչացման զենք արգելված կաստետային ռումբին,  պայթունից պոկված յուրաքանչյուր բեկորը որոշակի հեռավորության վրա նորից է պայթում։ Այս ամենը վերջ չի ունենա, եթե մի գեղեցիկ օր չդադարի ապրել մեծ առաջնորդը։ Շատ դեպքերում մահվանից հետո մեծ առաջնորդի ներկայությունը գաղտնի է պահվում կամ վերածվում է լեգենդի, Չինգիզ–խանի գերեզմանը հայտնի չէ, Իսկ Արիացիների մեծ առաջնորդ Ռամը բարձրանում է սարը և չի վերադառնում, ապրում է հավերժ։ Ցավոք բացի Հնդկականից այլ աղբյուրներ չկան։
Մեծ առաջնորդից հետո մահվան կայսրությունը բաժանվում է մի քանի մանր կայսրությունների։ Թալանը մնում է տնտեսվարման  դոմինանտ ձևը։ Շատ կայսրություններ  այդ վիճակից դուրս չէն գալիս։ Հոնական մեծ կայսրությունից հետքեր չի մնացել։ Հզորները ուտում են խնձորը, խնձորի ծառը, խնձորի ծառի տիրոջ ոչխարները, խնձորի ծառի տիրոջ երեխաներին, խնձորի ծառի տիրոջը, հետո ուտում են իրենց նախկին զինակցին, նրա երեխաներին, վերջում իր երեխաներին և մահանում են թշվառության մեջ։ Այլ երկրներ ավերելու համար չունեն առաջնորդ, իսկ մասնատված հերոսները կործանում են անզորությունից, քանի որ բացի  պատերրազմելուց ուրիշ բանի ընդունակ չեն։
Գտնվում են նաև խելոքները։ Տեղական էլիտան պահպանում է իր միասնականությունը, Ստրկացված հպատակները զբաղվում են տնտեսությամբ, այդ թվում առևտրով և վաշխատությամբ, իսկ թալանը դառնում է ավելի քիչ, բայց պարբերաբար, որը կոչվում է հարկ, սա արդեն ժամանակակից պետության սաղմերն են։              
Կա նաև  3–րդ տարբերակը, կայսրության քայքայումից հետո մեկ այլ տարածքում ամեն ինչ վերադառնում է նախկին տեսքին, բնակչությունը վերադառնում է համայնատիրական կարգերին և անհրաժեշտ նախադրյալների առկայության դեպքում ստեղծվում է նոր կայսրություն, այսպես եղավ Գոթերի հետ, որոնք համարյա զավթեցին ամբողջ Եվրոպան։
Կարող են արդյոք այսօր կամ ապագայում ստեղծվել նոր գերկայսրություններ։ Իմ պատասխանը դրական է։ Նման միություններ կարող են ստեղծվել  աֆրիկայում։ Կապ չունի, որ առկա են պետություններ, դրանք արհեստական ստեղծված համակարգեր են և բնական օրինաչափությունների հետ կապ չունեն։ Մահապարտ ժողովուրդների հարձակումը ոչ մի ժամանակակից պետություն չի կարող կասեցնել, սխալ են այն տեսաբանները, որոնք պնդում են, թե իբր արիացիների նվաճումների հիմքը ձինն ու երկաթն է,  Մոնղոլներինը՝ հեռահար նետ ու աղեղը,  թուրքերինը՝ վառոդը։  Գերժամանակակից զինատեսակներ կարող են ձեռք բերվել պատերազմի ընթացքում, ամենակարևորը դա  աստված կամ աստուն համարժեք առաջնորդի առկայությունն է և թալանը միակ կենսակերպ հայտարարած մահապարտների բանակ ժողովուրդը, չի բացառվում, որ կարող են պայթել նաև ազգային համակարգերը, որոնց անասելի դաժանորեն են թալանում, տոհմացեղային համակարգի ժողովուրդներ երկրի վրա շատ կան և բոլոր էլ իրենցից վտանգ են ներկայացնում, օրինակ Քրդերը չէն ունեցել պետություն, փոխարենը կարող են ունենալ Քրդական գերկայսրություն ։
Այսպիսով կարելի է տալ պատերազմի առաջին տեսակի սահմանումն ըստ նպատակի.
1.     Պատերազմ թալանելու և ոչնչացնելու համար։
Այս պատերազմի արդյունքում ելքը հիմնականում լինում է ցեղասպանությունը, նվաճվողի հոգևոր և նյութական արժեքների ոչնչացումը։
Այն նվաճողները, որոնք խելոք են գտնվում, բոլորին չեն ուտում և մտածում են վաղվա օրվա մասին, կարողանում են ստեղծել դասակարգային պետություններ։
Պետության տարածքի նախկին տերերը պետք է աշխատեին և ստեղծեին նյութական բարիքներ։ Այդ բարիքների հիմնական մասից օգտվում էր նվաճող զինվորական դասը՝ ազնվականները, սակայն ստրկացված կամ կիսաստրկացված դասը չէր կարող միշտ սրի ծանրության տակ ապրել, ապստամբության կամ դավաճանության հավանականությունը շատ մեծ էր, այդտեղ գործեց հնադարյան և միջնադարյան լրատվամիջոցների և քարոզի մեխանիզմը, որոնք կոչվում էին կրոնավորներ։ Առաջացած կրոնավորների դասը պետք է քարոզեր նախկին ավազակներ ազնվականների աստվածային ծագումը և նրանց առաջնորդի աստված լինելը։ Հիմնադիր աստծու փոխանորդը երկրի վրա համարվում էր զինվորականների դասի առաջնորդը՝ թագավորը։ Որոշակի տարածքում այս հասարակության առանց ցնցումների գոյատևումից հետո ձևավորվում է ազգային միավորը։  Լեզուն աստիճանաբար անջանտվում է մայր լեզվից, սկզբից բարբառ հետո առանձին միավորի տեսքով, ստեղծվում է սեփական արժեքային համակարգը։  Փաստորեն ազգը ծնում է պետությունը, այդ գործում շահագրգռված ազնվական խավը, էթնոս աստվածները և դրանց հիշատակն ու ուժը վառ պահող հոգևոր դասը։
Այս պայմաններում ծավալվում է միջպետական հակասությունները, քարոզչական և պատերազմական մեթոդներով։ Հզորը նվաճելով հարևան ձևավորվող ազգությանը զրկում է նրան սեփական աստվածներից,  գրավված ազգը համոզված է, որ իր հետ արդար են վարվում և իրենց աստվածները մեղմ ասած բանի պետք չեն, եթե պետ լինեին, ապա թույլ չէին տա իրենց գրավել։
Պատմական այս ժամանակաշրջանում,  հարկե տարբեր ազգերի մոտ տարբեր, մարդն ունի թեկուզ չնչին, բայց արժեք, դրա համար ցեղասպանություն չի կատարվում կամ մասնակի է կատարվում։ Ամեն դեպքում անհնազանդ մասը ոչնչացվում է։ Այս կարգի պատերազմը համարենք.
2.      Պատերազմ կենսական տարածքների համար
Կարծես ամեն ինչ որոշված է, չի անցնի 1 հազարամյակ և երկիրը  կդառնա մեկ ազգ և մեկ պետություն,  բայց ժամանակը և զարգացումերը պարփակ տարածության մեջ, որը կոչվում է Երկիր համաչափ չէն ընդանում։ Քսանմեկերորդ դարում մարդկային հասարակության մեջ կան հարաբերական զարգացման և հետադիմության բոլոր ասպեկտները։ Գալու է մեծ հեղեղը և ջնջելու է բոլոր ազգերը և պետությունները իր ճանապարհին, բայց նահանջելով թողնում է մի նոր արժեք,  որը նման չէ նախորդներից ոչ մեկին։ առաջանում են խառնածիններ, որոնք ծնում են նոր պետություններ, նոր ազգեր և նոր արժեքներ։
Խարդավանքների դարաժրջան։
Հարաբերական անդորրի շրջաններում մարդկային միավորումները փորձում են գտնել և ոգտագործել միջոցներ, որոնք հնարավորություն կտան ապահովել ինքնագոյության բնազդով ամրագրված իրավունքը և հնարավոր վտանգները չեզոքացնելու գործուն մեխանիզմեր ապահովել։
Այս պայմաններում ծնվեցին կոսմոպոլիտ դոմինանտ կրոնական արժեքները և ինչպես միշտ ամեն ինչ սկսվեց արիացիներից։ Արիաց ռաքաի ընտանիքում ծնվում է Բուդան և դառնում Քամեթների ռասայի պաշտամունքի միաստվածը։ Գաղափարախոսությունն ավելի քան մարդկային է և նպատակը ոչ միայն կառավարելի և իշխելի դարձնելն է, քան հնազադ և այսպես կոչված մարդասեր  և անվտանգ դարձնելը։
Հրեա Մարիամը ծնեց միակ աստծու ոդուն և աստծուն, որը դարձավ  կոսմոպոլիտ դոմինանտ կրոնական հավատն արիացիների համար, իր տարբեր եկեղեցիներով և աղանդներով։
Նոր գաղափարախոսությունները չեն պարտադրվել և չէին ել կարող պարտադրվել։ Նրանք շատ հարմար էին  ժողավրդին կառավարելու համար, սակայն իշխողների և հոգևորականների համար դարձան գործիք ներպետական և միջպետական հարցերը ավելի հեշտ և հանգիստ լուծելու համար։ Գաղափարախոսությունների արժեքային համակարգը բոլորի համար են բացառությամբ կրոնավորների և իշխողների։
Այլ է վիճակը մուսուլմանության հարցում, այն ստեղծեցին արաբներն իրենց անձնական օգտագործման համար, դրա համար այն ավելի շատ վարքագծի կանոններ են, քան գերբնական, մեղանչական, դեպի պայծառ ապագան հույսերի շարան։
Կոսմոպալիտ հավատքների առաջացումն արդեն որևէ բան չէր կարող փոխել, հին աստվածներն իրենց գործն արել էին և համամարդկային գաղաձարախոսությունները չէին կարող վերացնել ազգային ինքնագիտակցությունը, տեղի ունեցավ հակառակը, յուրաքանչյուր ազգ ձգտում էր, որ իր եկեղեցին լինի անկախ տարաբնույթ մեկնաբանություններով, կոսմոպոլիտ հավատը հարմարվեց ազգերի ճաշակին։
Փաստորեն համաշխարային աղետները, որոնք անհատի նախաձեռնությամբ հսկայական համաշխարհային կայսրությունների ստեղծումն էր քայքայունից հետո առաջացրեց նոր համակարգեր, քայքայվեց ռասսայական տոհմատիրական միավորները և առաջացան կայուն ազգային միավորներ։
Ազգային հասարակությունը բաղկացած էր երեք հիմնական դասերից՝ ազնվական, որի գործը ազգի պաշտպանությունն էր, կրոնական, որի գործը ազգի ինքնագիտակցության պահպանումն էր և ռամիկ, որի գործը ամբողջ համակարքի կենսաապահովումն էր։ 
Աղետը ծնեց ազգերին, ինչպես կեցության այլ համակարգերում։       
   Թվում է ամեն ինչ համակարգված է, սակայն գալու էր մի նոր աղետ, որը ներից ցնցելու էր կայուն համակարգը։
Այդ աղետը եվրոպական ժանտախտն էր։ Ավատատիրական համակարգը քանդեց ոչ թէ կապիտալը ինչպես Մարքսն է գրում, այլ ժանտախտը։ Մասսայական մահացությունների հետևանքով վերարտադրության նախկին համակարգը չէր գործում։ Քանի որ հողերը չէին մշակվում, վերածվում էին խոտհարքների և զարգանում էր ոչխարաբուծությունը, այնպես որ մինչև ոչխարների կողմից մարդկանց ուտելը, նրանց կերել էին առնետները։
Կային կալվածատերեր որոնք մահացել էին թողնելով իրենց ճորտերին անտեր, կային կալվածատերեր որոնք կենդանի էին սակայն գյուղացիներն ամբողջությամբ գնացել էին այն աշխարհը։ Այս պայմաններում առաջացավ աշխատանքի դիմաց վճարելու անհրաժեշտությունը։ Արհամարված վաճառականերն ու վաշխառուները տիրոջ բացակայության պայմաններում սկսեցին իրենց ամենակարող զգալ։ Սկսեցին գնել մարդկանց աշխատանքը, հողը, կազմակերպել արհեստագործական արտադրություններ։ Անհրաժեշտությանն դեպքում նաև ազնվական տիտղոս, չէ որ թագավորական գանձարանն ել էր դատարկվել։ Սկսվեց դաժան պայքար նախկին իրավիճակը վերականգնելու համար, գործի անցավ քարոզչամեքենան՝ եկեղեցին, սակայն թոկից փախածը չէր ցանկանում վերադառնալ նախկին կարգավիճակին, ի հակադրություն եկեղեցու առաջացան նոր աղանդներ՝ բողոքականներ, գուգենոտներ և այլն, որոնք քարոզում էին նոր արժեքներ նույն կրոնի քողի տակ։ Աշխարհագրական նոր հայտնագործությունները նույնպես բերեցին իրենց անդառնալի հետևանքները հետդարձի ճանապրհ չկար, տեղի ունեցավ մարդկության պատմության ամենաղետլի երևույթը, այսպես կոչված սատանայի նվերը, եկավ փողի իշխանությունը։   
Կապիտալիզմն առանց հեղափոխության հեղաշրջման հնարավոր չէ։ Կայացած համակարգը տեղ չի թողնում խաղի այլ կանոնների։ Պարզապես հասարակարգը կյանքի և մահվան հարց է։ Իշխանությունը պետք է անցներ ազնվականից փող ունեցողին, իսկ իշխանությունը երբեք ոչ մեկը կամավոր չի տալիս։ Իշխող դասը դարերի ընթացքում դեգրադացված է եղել վերարտադրությունից, նա ոչինչ չգիտեր բացի պատերազմելուց, ունեցվածքը ազնվականի համար ոչ խնդիր էր և ոչ էլ նպատակ։ Իրենը բավարար էր, իսկ ուրիշինը տիրանալն անթուլատրելի, անբարոյական և սրբապղծություն։ Տեղաշարժն ազնվական սանթուղքում ոտնձգություն էր հայրենիքի, թագավորի և աստծու հանդեպ, ոտնձգություն ինքն իր հանդեպ, դավաճանություն։ Այս օբյեկտիվ անհրաժեշտությունից է գալիս ազնվականի վարքագծի կանոնները և հայրենասիրությունը։ Ազնվականի կարքավիճակի փոփոխության բացառիկ իրավունքը պատկանում էր թագավորին։ Իր կալվածքում գտնվող փողը և փողի տերը տիրոջ սեփականությունն էր և կարող էր վերցվել։
Մամոնապաշտների դարաշրջանը
Փոքր ակնարկ թէ ինչ նկատի ունեմ։
Եկեղեցու՝ կրոնավորի մենաշնորհ հանդիսացող լրատվության և քարոզչության մենաշնորհը անցնում է այսպես կոչված հասարակական լրատվության միջոցներին։ Նրանք ծախված են իրենց բնույթով և հանուն փողի պատրաստ են ստեղծել աստվածներ և սպանել աստվածներ։
Եկեղեցին կորցնում է իր դերն ու նշանակությունը, այլևս ոչ ոք Քրիստոսի գերեզմանի համար խաչակրաց արշավանքի գնալու չի պատրաստվում, փոխարենը պատրաստ է գնալ Ամերիկա ոսկի որոնելու և հողի համար ցեղասպանություն գործելու։
Նոր հայտնաբերված երկրներում ամեն ինչ ավելի հեշտ է։ Ազգաբնակչությունը արկածախնդիրներ են և բոլորի նպատակը հարստություն կուտակելն է, որը նոր դարի իշխանն ու աստվածն էր։ Ավելի դժվար էր վիճակը հին աշխարհում։ Ազնվականները պատրաստ էին մեռնել սրից քան գլխները դնել գելիոտինի տակ։
Վերանում են դասակարգերը, չկան ազնվականներ և գյուղացիներ, կան միայն քաղաքացիներ։ Եթե որոշ երկրներ պահպանում են իրենց հին արժեքները, ապա միայն ձևականությունից, երբեմնի փառքից, որպես պատմական իրողություն, զվարճանքի և հետաքրքրության առարկա։ Եկեղեցին, որ նախկինում հանուն հավատքի կարող էր մարդկանց վառել, որոշել ազգերի ճակատագրեր, դարձավ ողորմություն հավաքող կառույց։ Հանուն փողի պատրաստ ճանաչել՝ օրինականացնել, ավտվածահաճո համարել պոռնկությունը և նրա խեղաթյուրված այլ տրբերակներ։
Ամեն ինչ դառնում է առ ու ծախի առարկա, պետական իշխանությունը նույնպես աճուրդի է հանվում և դառնում է բիզնեսի միջոց։  Աշխարհհայացքի նման փոփխություը հանգեցնում է ազգերի և ազգային ինքնագիտակցության անկման, շահը գերադասվում է հայրենիքից, ազգային արժեքների անկմանը նպաստում է նաև ապրելու անկարողությունը։ Հողի մարդը, որը միշտ եղել է ազգի  ուժը՝  վերածվում է անտեսակետ փողամոլ  քաղաքաբնակի։
Պատերազմները նույնպես փոխում են իրենց բնույթը, ըստ կարիքի այլև անհրաժեշտություն չկա զավթել կենսական տարածք կամ հաստատել ռասայական կայսրություններ, պատերազմի միակ նպատակը այլ ազգերի և ժողովուրդների մարդկային և հումքային միջոցներին տիրանալն է, սպանելը դառնում է աննպատակ, նրանք ինքները սովից կմահանան, կամ անհրաժեշտության դեպքում կարելի է նախաձեռնել միջպետական և ներազգային  խարդավանքներ պատերազմի ելքով։
Սա է կապիտալիստական հսկաների պատերազմի դոկտրինան, իսկ մնացած պատերազմի ձևերը շարունակվում են պահպանվել։
3.      Պատերազմ ազդեցության գոտիների համար
Ձևավորված կապիտալիստական գերտերությունները, սկսում են պայքարել և պատերազմել միմյանց միջև, նպատակը շահագործվող պետությունները իրաի մեջ բաժանելն է, սրանք են եղել արդի համաշխարհային պատերազմների իրական պատճառները։ Միակ առավելությունը այս պատերազմներում այն է, որ մարդկանց ոչնչացնելը կամ ուտելը նպատակ չի եղել, բայց իրենց կործանարար բնույթով պակաս չեն եղել նախորդ պատերազմներին։
Այնուամենայնիվ  2 հին ազգեր չկարողացան խուսափել ցեղասպանությունից։ Կապ չունի, թե հետո ովքեր են ցավակցում միանգամայն կատարվածի համար մեղավոր են բոլոր գերզարգացած կապիտալիստական երկրները։ Եթե Հրեաներին կոտորեցին  Գերմանացիները այդ ազգի համաշխարհային կապիտալը կազմալուծելու, այդ միջոցներին տիրանալու համար, ապա Հայերի պահով շատերը կարող են զարմանալ։
Իրականում պատճառները շատ ավելի խորն են, երկու ազգերն ել  չեն ունեցել պետություն, մինչև կապիտալիստական աշխարհի ծնունդը տիրապետում էին փող կուտակելու  ոչ ավանդական մեթոդներին, նպատակը  այնքան կապիտալին տիրանալն էր, որքան  կապիտալի շարժը վերահսկելը։ Թուրքական պետությունն արևմուտքի համար  որևէ արգելք չէր ներկայացնում, պետությունների առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չուներ, ընդհակառակը ուրիշներին տիրելը ոչ ցանկալի էր, նույնիսկ բեռ ներքին օրենսդրական դաշտում, իսկ հայկական կապիտալը, որը  օգտագորվում էր ճիշտ և նպատակային փակում էր մեծ տերությունների ներթափանցմանը արևելք և արդի մեթոդներով թալանի կազմակերպմանը։ Գրմանացիները հրահրեցին ցեղասպանություն, իսկ Ռուսները զրկեցին Հայերին ինքնապաշտպանության հնարավորությունից։  Նշվածը հիմնավորվում է դիվանագիտական և ռազմական փաստերով։  Հայերի ֆինանսական ներկայության բացակայությունը Թուրքիայում բացեց արևելքի դարպասները, դեպի մետաքսի ճանապարհ և արաբական նավթ։
Դիվանագիտության ծննդից հետո ծնվեց գաղտնի դիվանագիտությունը, որը հիմնականում մնում է չգրված վիճակում և որոշում է ուրիշների լինել և չլինելու հարցը։ Այն  գործում է նույնիսկ պատերազմների ժամանակ և պատերազմող երկրների միջև, Գծվում են երկրագնդի քարտեզներ, այս կամ այն երկրին իշխելու համար տրվում են թույլտվություններ։ Հայ ժողովրդի դաժան ճակատագիրը որոշված էր Սան–ստեֆանոյի պայմանագրով և մինչև այդ ել վիճակը անորոշ էր։
Պետությունների տեսակները նոր և նորագույն ժամանակաշրջանում.
1.      Աշխարհի հզորները, աստվածային երկրներ, որոնք որոշում են իրենց ազգեցության գոտիներում գտնվող երկրների ճակատագիրը և բոլորը միասին որոշում են ցանկացածի ճակատագիրը։ Պետությունը պահում է իր բոլոր քաղաքացիներին, աշխատողնելին շատ լավ, իսկ չաշխատողներին լավ։ Գերակայում է արդյունաբերությունը, սեփական ռեսուրսները չեն օգտագործվում, տնտեսվում են, տնտեսական զարգացումը ապահովվում է վասալ երկրների շնորհիվ։ Իրականացնում են թալանչիական առևտուր, ինչպես Կոլումբոսը զանգն ու հայլին փոխանակեց ոսկու հետ, այնպես էլ հետևորդներն են վարվում, անհրաժեշտության դեպքում  անվճար հափշտակում են այն ինչ ուզում են։  
2.      Խիզախի երկիր, այս երկրներն անկախացել են պատերազմի կամ հեղափոխության ճանապարհով։ Նախաձեռնողը և իրականացնողը մի անհատ է, մի մարդկային տեսակ, որին որպես կանոն աննորմալ են ասում, կամ ազգի փրկիչ։ Ամբողջ աշխարհով այդ մարդուն որակում են բռնակալ, մարդակեր, դիկտատոր։ Բոլորը նրա մահն են ուզում, բայց ինքը արհամարում է բոլոր անգղներին, զրկանքներ է կրում անձամբ ինքը, քան թույլ է տալիս ազգակիցների զրկանքները, դաժան է դավաճանության և խառնակությունների հանդեպ։ Այդ երկիրը դուրս է ազդեցության գոտուց, սակայն լուռ պայքար է մղվում նրան հնազանդեցնելու համար, նույնիսկ այդ պարագայում ներքին կարգով այդ երկիրը նվիրված է ինչ–որ մեկին։ Օրինակ, եթե ԱՄՆ–ը Լիբյան գրավի միևնույն է պետք է նվիրի Ֆրանսիային, այդ պատճառով ժամ առաջ ուզում է ձեռքերը լվանալ։
3.      Հնազանդ երկրներ, ամենաթշվառ, շահագործվող, հնազանդ, կախյալ երկրներն են, ամեն ինչ կատարվում է իշխող գերտերության կամքով և թելադրանքով։ Ղեկավարը հաստատում է այն աշխարհակարգը, որը հարմար է տիրոջը, որպես փոխհատուցում անձամբ լավ փոխհատուցվում է, դառնում մեծահարուստ, իսկ ունեցվածքը ի պահ է տալիս կառավարող երկրին, որպեսզի անհնազանդություն ցուցաբերելու դեպքում խլվի։ Ժողովրդի կեսից ավելին թշվառ վիճակում պետք է լինի, որպեսզի հեշտ կառավարվի և տիրող երկրին ապահովի համարյա ձրի աշխատուժով։ Աշխատողներն իրավունք չունեն նվազագույն եկամուտից ավելին ունենալ։ Բնակչության 10–15 տոկոսն ունի ամեն ինչ, ապրում է անհոգ, խլում է ուրիշներից ինչ ուզում է, օրենքը հարմարեցված է համակարգին, ինշխող խավի շահերի պաշտպանության համար բոլոր միջոցներն արդարացված են։ Ազգային արժեքները ոչնչացված կիսամեռ վիճակում են, իշխող գաղափարախոսությունն ու արժեքը փողն է։ Տնտեսության գերակա ճյուղերն են աշխատուժի հումքի արտահանումը, զբոսաշրջությունը՝ սպասարկումը։ Արտադրություն ունենալը բացառվում է, թուլատրվում է չափավոր՝ սպառողական ապրանքների և միայն ներքին սպառման համար։ Իշխանությունը դադարում է իր  գործառույթներն իրականացնել, դառնում է բիզնեսի տեսակ, պետական ծառայողները դառնում են ամենակարող աստվածներ, կաշառակերությունը, որը բոլոր դարաշրջաններում եղել զարգացման և բարգավաճման հիմք իր տեղը զիճում է  և վերածվում է դրամաշորթության և խարդախության։ Մարդուց շորթում են, սակայն ինչ–որ պարտավոր էին նրա համար անել չեն անում։ Ստորին և միջին օղակները խաղից դուրս են թողնվում, չարաշահումների մենաշնորհը մնում է վերնախավին։ Ստեղծվում է մի խավ, որը հեռու է ազգային արժեքներից, հեռակա կարգով դառնում է վերահսկող գերտերություններից մեկի քաղքացի, մեծահարուստ քաղաքացի, անհրաժեշտության կամ վտանգի դեպքում կարող է անմիջապես լքել հայրենիքը։ Տնտեսությունը և իշխանությունը սերտաճում են։
Ազգի ծնունդը
Ինչ է ազգը հարցի պատասխանը տվել են  կամ փորձել են տալ շաերը։ Կան բազմաթին տեսություններ՝ պայքարի, տնտեսական, ցեղային և այլ տեսություններ, կա նաև աստվածաշնչյան տեսությունը՝ աստծո կամոք լեզուները խառնեու։ Այսինքն հանուն աստվածային նպատակի խառնակության տեսությունը.
Նոյի որդիները շատ զավակներ ունեին, ու նրանցից շատ մարդիկ ծնվեցին: Սակայն շուտով պարզվեց, որ ջրհեղեղից հետո եկած մարդիկ ավելի լավը չէին, քան նրանք, ովքեր ջրհեղեղից առաջ էին ապրում: Այն ժամանակ աշխարհում մի լեզու կար, մեկ բարբառ:
Նոյի որդիները շատ զավակներ ունեին, ու նրանցից շատ մարդիկ ծնվեցին: Սակայն շուտով պարզվեց, որ ջրհեղեղից հետո եկած մարդիկ ավելի լավը չէին, քան նրանք, ովքեր ջրհեղեղից առաջ էին ապրում: Այն ժամանակ աշխարհում մի լեզու կար, մեկ բարբառ:
Մի օր մարդիկ իրար գլխի հավաքվեցին ու ասացինՄեզ համար մի քաղաք ու աշտարակ կառուցենք, որի գագաթը մինչև երկինք հասնի  ու մեզ համար անուն հանենք, որպեսզի աշխարհով մեկ չցրվենք»:  Հպարտության զգացումով լի ու ցանկանալով փառք վաստակել, մարդիկ փութաջանությամբ ձեռնամուխ եղան շինարարությանը: Բայց այդ բանը Տիրոջը դուր չեկավ: Նա նայեց քաղաքին ու աշտարակին, որ նրանք կառուցում էին, ու ասաց. «Ահա նրանք, մի ժողովուրդ ու մի լեզու ենու սրանք ետ չեն կանգնի այն բանից, ինչ որոշել են անել: Իջնենք ու խառնենք նրանց լեզուներն այնպես, որ իրար չհասկանան»:
Տերը խառնեց մարդկանց լեզուներն այնպես, որ նրանք իրար չէին հասկանում, ուստի չկարողացան շարունակել աշտարակի կառուցումը: Այդ պատճառով այդ վայրերը «Բաբելոն» կոչվեց, այսինքն` խառնաշփոթություն: Այդ բանից հետո Աստված նրանց այնտեղից աշխարով մեկ ցրեց:
Ծննդոց 11: 1-9
Ինչ արեց աստված այս գերբնական արդյունքին հասնելու համար։ Տերտերները կասեն հրաշք է կատարվել, սակայն ոչ մի հրաշք ել չկա, պարզապես բոլորի համար ընդունելի և պաշտելի աստվածը հրաժարական է տալիս և ինքնաբերաբար սկսվում են ծնվել նոր աստվածներ։ Սկզբուն կենդանի, իսկ հետո նորից կենդանի հեթանոս աստածներն իրենց ազգեցությունը տարածում են որոշակի հասարակական շրջանակի արիալի վրա։ Ունենալով կրոնական տարբերություն մնացած հասարակության հետ միավորը սկսում է մեկուսանալ էթնիկ ընդհանրությունից և մի քանի հարյուր տարի հետո արդեն ձևավորվում է լեզվային և սովորութային տարբերություն, հետագայում առաջանոմ է մշակույթային և  տնտեսական տարբերությունը։
Ազգային արժեքները, այդ թվում լեզվային տարբերությունն առաջանում է ընդհանուր եթնոսից մեկուսանալու պատճառով։
Ազգի առաջացման առաջին նախապայմանը մեկուսանալն է և համատեղ կենցաղ վարելը։
Դրան պարտադրում է ընդհանուր ազգային գլխավոր աստվածը, որը պատերազմի միջոցով հասնում է իր հպատակ խմբին ուրիշներից մեկուսացնելուն։
Այդ անձի մասին ստեղծվում են առասպելներ և առաջ է գալիս այդ առասպելների քարոզողներ և տարածողներ։
Նրանք հաստանտում են իշխանություն, սկզբից հոգևոր, այնուհետև փաստացի՝ հանուն մեծ հիմնադիր աստծո։
Առաջ է գալիս պետական իշխանություն, որը պարտադրում է ազգածին աստծու հավատը, իսկ չհավատացողներին պարզապես սպանում կամ վտարում են։
Պատերազմների միջոցով մարդ աստծո իշխանությունը տարածվում է և ազգի արեալը ընդլայնվում է։
Թագավորները կամ իշխանները դառնում են հոգևոր և աշխարհիկ իշխանության կրողները և իրենց իշխանությունը, իրենց աստծո ամենակարողությունը հաստատում են պատերազմներով։
Որքան ագրեսիվ է պետությունը, այնքան արմատական է դառնում ազգային ինքնագիտակցությունը։
Ազգը ծնում է անհատը. Նա զավթում է իշխանությունը, կռվում և հաղթում է հակառակորդներին և թշնամիներին, մերձավորների կողմից աստվածացվում է, դառնում հեթանոս գլխավոր աստված, մերձավորները, իսկ այնուհետև հետևորդները քարոզում և տարածում են նրա աստվածային էությունը, այլ ազգերը համարվում են թերարժեք, անհավատ և թշնամի։ Մի քանի հարյուր տարի հետո, այդ հավատքի կրողների մոտ առաջանում է ազգային ինքնագիտակցություն, որի համար պատրաստ են պայքարել և զոհվել։
Բոլոր նախկինում առաջ քաշված ազգածին վարկածները կամ ամբողջությամբ սխալ են  կամ շաշափում են ածանցիալ մի հատկանիշ, վերագրելով նրան ազգի առաջացման գլխավոր գործոն։ օրինակ տնտեսագիտը, որի աշխարհայացքը տնտեսագիտությունից այն կողմ ոչինչ չի տեսնում, բնական է, որ կփորձի ապացուցել, որ ազգը առաջացել է համատեղ տնտեսական հարաբերություններից, իսկ ինչու են այդ կլանի մեջ հատկապես առաջացել տնտեսական հարաբերություններ, չի ասվում։ Պարզապես մյուսները անհավատ են և թշնամի։ Էթնիկ տարբերությունները երբեմն հասել են  տաֆտալոգիայի աստիճանի։ Որոշ սննդի տեսակներ, դեղեր կարելի է օգտագործել միայն այդ երկրի հողի վրա։ Ուրիշ երկրներում դրանք թույն են։ Հացը, ջուրը, հագուստը, զենքը, օգտագործվող գործիքները օրհնված են ազգի աստվածների կողմից և օգտագործման ենթակա են միայն լիարժեք  ազգային հավատ ունեցող անձի կողմից, իսկ երբեմն միայն ազգային հողի վրա։
Ազգերը ծնվում և մահանում են Բաբելոնյան աշտարակից մինչև այժմ, ազգը ծնում է պետությունը, որը ունի էթնիկ կրոն, առանձնացված մյուս հասարակական միվորներից, ցանկացած այլ կրոնի ներխուշում էթնիկ տարածք նպատակ ունի զրկել ազգին ինքնությունից, եթե ինքնապաշտպանական բնազդով ազգը կրոնական նորությունը չի ազգայնացնում։
Ազգերին կործանում են ոչ թե սրով, այլ կրոնով։                 
      

Комментариев нет:

Отправить комментарий