Օրենք և արդարություն



Յուրաքանչյուր կրոն մի հեքիաթ է, որի վրա կարելի է միայն ծիծաղել, եթե չունի վարքագծի հստակ կանոններ։
Ցավոք Նոյի ավագ որդին մարդկությանը ոչինչ չի տվել, գուցե միայն ճապոնական հնազանդություն իր արժեքներով։
 Արիացիներն իրենց կոսմոպոլիտ հավատքով տալիս են մարդկությանը կշեռք՝ համարժեք փոխհատուցման օրենք, որը ճանապարհն է աստված դառնալու։
 Սեմիթները տվել են քրիստոս՝ կատարիր պատվիրանները և կհաճոյանաս տիրոջը, հետո ծնվեց մուսուլմանությունը, պարտավոր ես վարվել կարգին համաձայն և վերջ, դե դրա համար  խոստանում է…։

Եթե օրենքը սուրն է, որ պարտավոր է զսպել և կարգավորել վարքագծի սահմանված կանոնները, ապա սկզբունքը և իրավակիրառման եղանակը այն պատյանն է, որ օրենքը անհարկի չվնասի, այն ձեռքն է, որ սուրը ուղղում է նպատակային ուղղվածությամբ։
Կարծում եմ նշվածը չի վիճարկվում և չի կարող վիճարկվել, հիմա փորձենք վերլուծել կամ փորձել պարզել ինչուները… և ինչպեսները…
Արդարության եթերային բնույթի մասով ակնարկներ  կան նախորդ էջէրում։ օրենքը կիրառվում է արդարության սկզբունքով, նշանակում է ոչինչ չասել, Եթե որևէ նորմի մեջ գրված է արտոնություն ապա իրավահավասարությունը կարելի է մոռանալ։
Օրենսդրությունը աճպարարություն է, կարդում էս և ասում. «Սրանից լավ չի կարող լինել», , բայց պոչից մի բալաստ են կախում, որ առաջին քայլից շրջվում է գլխիվայր և սկսվում է գլորվել, իսկ նորմի կիրառողն այն վարժեցնում է և օգտագործում է ցպահանջ։ Սա իրհարկե լավագույն դեպքում, վերջին տարիներին բույն է դրել բեսպրիդելը, որը ուրիշ հարց է, իմ ասած օրենք շահարկողները շատ խելոք և գիտակ մասնագետներ են, մի «իմաստուն» կասեր «արհեստավարժ»։
Գրենք այդ կախարդական արտոնություն բառը ԱՌԼԻՍ.ԱՄ կայքում, կբերի մի քանի հարյուրյակ օրենքներ, որոնցով շատ հզորներ  օրենքով խուսափում են հայրենիքի հանդեպ իրենց պարտականությունները կատարելուց, իսկ հաց աշխատողի համար օրենքը կիրառվում է ամբողջ խստությամբ, ինչ է նշանակում օրենքով օրենքի ազդեցության ոլորտից լրիվ կամ մասնակի դուրս բերել, Սա իրավահավասարության սկզբունքի խախտում չէ, սահմանադրությունը ներում է նման մոտեցումը՞…
Կամ հակառակը, ինչ–որ մեկին տրվել է արտոնություն, կիրառում ենք որպես նախադեպ՝ արտոնությունից օգտվում է ամբողջ հանրապետությունը, սա իհարկե արդար դատական համակարգ ունենալու դեպքում։
Կան դեպքեր, երբ արտոնա՝՝խտրական համակարգը նորմում ի սկզբանե ներդրված է, օրինակ ավանդները տալիս ենք, բայց սկզբից 150 տարեկաններին, հետո զոհված ազատամարտիկ, սա նշանակում է ընդունվել է նորմ, որը չպետք է կիրառվի ընդանրապես, կարճ ասած պոպուլիստական դեմագոգիա է։
  1. Պետք է բացառվեն արտոնությունները, թեկուզ անհրաժեշտ և հիմնավորված արդարության սկզբունքով։ Արտոնությունը պոկում են չքավորին օգնելու աղերսով, սակայն կիրառվում է գողության համար, իսկ չքավորը մնում է նույն կարգավիճակում։
 
Հիմա այն՝ ինչ պետք է լիներ սահմանադրությամբ և որը չկա։
  • Դա պետքության սկզբունքն է.
Իրավունքը տրված է ի վերուստ և ամրագրված է սահմանադրությամբ, ոչ ոք չի ժխտում, որ իրավունքը կա, սակայն  օրենքը ասում է սեփականության իրավունքդ մինչև չէմ գրանցել առ ոչինչ է, առանց գրանցվել ձեռնարկատիրությամբ էս զբազվում՝ ապօրինություն է, դե կներես հարգելի հայրենիք, քեզ է պետք դու էլ գրանցիր, ես իմ իրավունքն իրացնում եմ առանց սահմանափակումների։ Դեռ մի հատ էլ գրանցման համար տուրք են ուզում։
Ում որ պետք է նա կրում է բոլոր ծախսերը և փոխհատուցում բոլոր անհարմարությունների համար։ Սա կա և միշտ ել եղել է, սակայն Հայաստանում չգիտես ինչու նպատակահարմար չէ կիրառել։
  • Դա ժամացույցի սկզբունքն է.
Պետական և բանկային համակարգերի կողմից խեղաթյուրվել է կանխավճարի հասկացությունը։ Փորձեմ սահմանել «Կանխավճարը նախնական տրվող դրամական կամ այլ վճարն է, որով վճարողը ստանում է՝ ապահովագրում է, ապագայում կատարվող գործարքը, իսկ ստացողը հավաստիանում է վճարողի լուրջ մտադրությունների մասին և պարտավորվում է ապահովել ապագայում կնքվող գործարքի իրականացման պայմանները»։
Մի խոսքով կարելի է համարել գրավի տեսակ։
Իսկ ինչ է հասկանում պետությունը կանխավճար ասելով, պահանջում է վճարել շահութահարկի պարտավորություններ գալիք տարում ստանալու ենթակա շահութահարկի  համար, շահութ կարող է լինել թե ոչ, աստված գիտի, բայց տնտեսվարողը պետք է վճարի կանխավճար։ Կասեք որն է տարբերությունը, իմ սահմանումով պետությունը ոչ թե շահույթ չլինելու դեպքում հետ վերադարձնի կանխավճարը, այլ տնտեսվարողին տա անցած տարվա շահույթի չափ ինդեկսավորված գումար, պետությունը կանխավճար վերցնելով երաշխավորն է այդ շահույթի ստանալն ապահովելու համար, չի ապահովում պետք է փոխհատուցի։
Դե բանկերի մասին խոսելը՞, իզուր չէ որ առաջին անգամ Հայաստան Խոշոր բանկ բերող վարչապետին ՎԱԶԳԵՆԸ ծեծեցև նորարարը անհուշ գնաց չգիտենք ուր։
Վեռադառնանք թեմային՝  բանկը տալիս է վարկ, բայց տոկոսները տալու պահին վերցնում է, եթե հիմք ընդունենք վերը գրվածը, դրա համար շամկետից շուտ վարկը մարելու դեպքում բանկը պետք է բախշի՝ նվիրի տված վարկը։
Շարունակելի



Տուգանք գլխարկ չդնելու համար.



Այս ակնարկով ուզում եմ անրադառնալ մի հարցի, որը հուզում է համարյա բոլորին, ՀՀ ում կիրառվող մի շարք  տուգանքների օրինականությանը։ Պարզ և հասկանալի լինելու համար հիմքերի հղումներ չէմ անում, բայց դրանք կան և ում կհետաքրքրի առանձին կարող եմ տրամադրել։
Նախ նշեմ ինչ է տուգանքը, սահմանումը տրված է ավելի քան հստակ՝ տուգանքը պատասխանատվության ձև է, որը տրվում է՝ նշանակվում է դատապարտվում է կատարված հանցանքի կամ զանցանքի, մի խոսքով իրավախախտման համար։ Տուգանքը քաղաքացու պարտքը չի պետությանը, որի համար տույժեր և տուգանքներ կիրառվեն, այն հենց  պատասխանատվությունն է կատարած արարաքի համար։
Հայաստանի Հանրապետությունում արդեն 15 տարի կիրառվում է այսպես կոչված 28 հոդվածը , իր մասերով և պրիմներով, իսկ վերջին 3–4 տարին կյանքի կոչվեց տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման նորմերի շարանը։ Արդեն երևի պարզ է ինչ նկատի ունեմ, տուգանքը ժամանակին չվճարելու համար օրինական կերպով տուգանքը երկրաչափական պրոգրեսյայով աճում է։ Ժամանակին չվճարել իրավախախտում գոյություն չունի, այն ոչ հանցանք է ոչ զանցանք, բնականաբար ժամանակին չվճարելու համար տուգանք կիրառվել չի կարող։ Ավելի հասկանալի լինելու համար բերեմ մեկ օրինակ, Ամբաստանյանլը դատապարտվում է ցմահ բանտարկության, սակայն քր օր  սանկցիան պարունակում է այսպիսի սահմանում, եթե դատապարտյալը 6 ամսում բանտում չմեռնի նրան օրինական կկախեն, այսինքն գործ ունենք պատասխանատվությունը խստացնող անհիմն նախապայմանով  նորմի հետ։ Պետք չի տուգանքը խառնել պարտքի և տույժի հետ, պարտք էս՝ պետք է տաս, ժամանակին չէ տալիս հաշվարկվում է տույժ. Շատ կամ քիչ, ըստ պայմանագրի կամ օրենքի, բայց տուգանքը պատասխանատվություն է, այն պետք է լինի որոշակի և կիրառվի հավասար, նույն արարքի համար չէն կարող մեկին կախել, իսկ մյուսին ոտքերը կտրել նոր կախել՝՝ պատճառաբանելով, թե վճարունակ չէ կամ չվճարելով բողոքում է անօրինականության դեմ։
Հետաքրքիր է այլ երկրներում կան անհիմն խստացվող տուգանքներ՞…



Կերակրումների համակարգը 21–րդ դարի Հայաստանում։


Մինչև ներկայացնելը, թե ինչ է կերակրումների համակարգը, նշեմ որ այս երևույթը  տխրահռչակ անուն և ավելի տխրահռչակ հետևանքներ է ունեցել Մոսկովյան խանությունում։ Մեխանիզմները և երևույթը հավնաբար ուներ Մոնղոլական ծագում։ Իվան Ահեղը որոշեց ստեղծել մի առանձնացված էլիտար, իրանակում անաստված բոմժերի բնակավայր, նրանց տրվեց գործունեության ազատություն, օրենքից դուրս վիճակ և հանձնարարեց երկրում իրականացնել թալան՝ ապահովել պետության ոսկին, թէ ինչ մեթոդներով դա կարևոր չէր։ Օպրիչնիկները լիազորված էին վերցնել ինչքան ցանկանան և մի մասը տալ պետությանը։ Այս երևույթը ունեցավ դրական և բացասական հետևանքներ, դրականն այն էր, որ ժողովուրդը փախավ ծայրամասեր և հնարավորություն ստեղծվեց ստեղծել կայսրություն, իսկ բացասականը՝ պետությունը ցարի մահվանից հետո մտավ մեծ սմուտի տարիներ, արդյունքում Լեհերը գրավեցին Մոսկվան և միայն համաժողովրդական պատերազմը փրկեց երկիրը։
Կասեք այս ամենը ինչ կապ ունի Հայաստանի հետ, այն էլ 21–րդ դարի. շատ ուղղակի։
Մեր օրենսդիրները կերակրումների համակարգը բերեցին և 21–րդ դարում կիրառեցին Հայաստանում, օրենքով սահմանված կարգով բյուջեի յուրացված գումարներ հայտնաբերողին հասնում է հայտնաբերված գումարի 10 տոկոսը, տուգանքներ նշանակողին 30 տոկոս։ Այսինքն վարչարար չինովնիկը ինչքան շատ տուգանքներ գրի, այնքան շատ գումար կաշխատի։ Հայրենիքի համար է արվում, բայց շահագրգռված չինովնիկը կարո՞ղ է անաչառ լինել։ Երևույթը պատկերացնելու համար փորձենք նույն բանը կիրառել դատական համակարգում, Դատավորին ասվում է՝ 1 ամսում 3 անգամ ձմահ բանտարկություն նշանակելու դեպքում վարձատրվելու էս կրկնակի։  Ինչ կլինի նման օրենք ընդունելուց հետո բանտերի վիճակը։ Դե որ կիրառումը փողին է վերաբերվում  արտաքնուստ չի երևում, փաստացի երևում է ժողովրդի վրա։ Հետաքրքիր է, որ այս երևույթը կանխարգելվում է ՀՀ օրենսդրությամբ /ՀՀ օրենք  ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ հոդված 25 1 կետի դ ենթակետ/, ոնց կարող էր նման բան լինել, շատ պարզ ՀՀ–ում իրավաստեղծ գործունեությունը կատարվում է երկու եղանակով, արտագրության/ եվրոպայից ներմուծված և մեխանիկորեն ներդրված/ և նպատակային՝ որոշակի արդյունք ստանալու համար։ Այս երևույթը արդարացվում է երկու պատճառաբանությամբ. 1. Պայքար կոռուպցիայի դեմ՝ շահագրգռված անձը գործարքի մեջ չի մտնի իրավախախտի հետ, 2. Չինովնիկի նյութական ապահովման, այսպես ասած գործավճար, հենց այսպես էր մտածում Իվան Ահեղը, Ինչը–ինչ հետևանքները կանխատեսելի են, ժողովուրդը փախնելու է օպրիչնինայից, սակայն հայերը ծայրամասեր չուենեն, ուրեմն չգիտենք ուր՝ հետևաբար դրականը բացասական է դառնում, Իսկ սմուտը դեռ առջևում է։
      

Комментариев нет:

Отправить комментарий